Erdogan-paket-mer-po-demokr1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ոստիկանության հատուկ ուժերի գործողությունների պաշտպանությամբ այն բանից հետո, երբ հինգշաբթի երկու մարդ էր զոհվել ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով։

Վարչապետի խոսքերով՝ չէր կարելի սպասել, որ ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկի՝ «ահաբեկիչների» առաջ կանգնելով:

Զոհվել է դեպքի ականատեսներից մեկը, քանի որ կրակել են նրա գլխին, երկրորդ մարդը զոհվել է ականի պայթյունի հետևանքով:

Ոստիկանություն մարտական փամփուշտներով է օդ կրակել՝ փորձելով ցրել ցուցարարներին, ովքեր վրդովված էին Սոմի հանքում տեղի ունեցած վթարից: Հիշեցնենք, որ այդ վթարի հետևանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ:

Ցուցարարների այրվող նյութերով շշեր ու քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել