Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում հարգանքով կվերաբերվեն Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է Интерфакс-ը։
«Մենք հասկանում և տեսնում ենք, որ մարդիկ Ուկրաինայում ցանկանում են, որ երկիրը դուրս գա երկարատև ճգնաժամից։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ վերջապես ինչ-որ խաղաղություն հաստատվի։ Մենք հարգանքով կվերաբերվենք ուկրաինացի ժողովրդի ընտրությանը»,- ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի կարծիքով, առավել խելամիտ կլիներ անել այն, ինչ ժամանակին պայմանավորվել էին անել Վիկտոր Յանուկովիչը և այն ժամանակ ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները՝ անցկացնել հանրաքվե, ընդունել նոր սահմանադրություն և այդ սահմանադրության հիման վրա ձևավորել իշխանության մարմիններ, այդ թվում՝ ընտրել խորհրդարան և նախագահ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



