Երեկ Նիկոլի ելույթի ժամանակ Շմայսը «հարձակվեց» Նիկոլ Փաշինյանի վրա: Այսօր էլ Հեղինե Բիշարյանի ելույթի ժամանակ Շմայսը (ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան) հերթական «շմայսությունն» արեց: Ընդ որում, Շմայսը ու յուր մի քանի իրար համարժեք ընկերներ հարբած էին եկել Ազգային ժողովի դահլիճ:
Ես մի բան լավ չեմ ընկալում. Ազգային ժողովը վերջապես ի՞նչ մարմին է` երկրի օրենսդիր մարմինն է, թե Շմայսի ու նրա նմանների «ինքնադրսևորման» քուչի բիսեդկա: Վերջապես սա երկի՞ր է, թե քաղաքական խուժանի կլուբ: Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանը» սա՞ է` պատգամավորների վրա հարձակվող հարբած շմայսեր, լրագրողներին ահաբեկող թոխմախներ և այլն:
Հիմա դիմում եմ Գալուստ Սահակյանին` Ազգային ժողովի պարոն նախագահ, եթե չեք կարողանում ինչ-որ հարբած Շմայսի կարգի հրավիրեք, ապա բարի եղեք հրաժարական տալ, քանի որ եթե դուք չեք կարողանում ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, կամ Ազգային ժողովի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ապա եկել եք, ԱԺ նախագահ եք ընտրվել, որ ի՞նչ անեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=287803921397113&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել