Lurer.com-ը գրում է.
Վրաստանն ամեն ինչ կանի, որպեսզի դառնա Եվրամիության 29-րդ անդամը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Ժոզե Մանուել Բառոզուն` պատասխանելով Վրաստանի ապագա հեռանկարների վերաբերյալ հարցին, հայտարարել է, թե վաղ է կանխատեսումներ անել: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է այն առաջընթացից, որին կհասնի Վրաստանը: Այդ խոսքերին ի պատասխան, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դառնանք ԵՄ-ի 29-րդ անդամը»:
«Հաջորդ ամսին, հունիսի 27-ին, մենք ստորագրելու ենք ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը մեր հարաբերությունները կհասցնի որակապես նոր մակարդակի: Եթե կարճ ասենք` դա Վրաստանի եվրոպականացման գլխավոր պլանն է, որը երկրին կբերի լայն հնարավորություններ և շատ առավելություններ»,- ասել է Ղարիբաշվիլին:
Իր հերթին Բառոզուն Եվրահանձնաժողովի անունից աջակցություն է հայտնել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:



