Երեկ Հրայր Թովմասյանի ու Նավակ Ճոճողի միջև կատարված խայտառակ միջադեպից հետո առանց այն էլ տհաճ նստվածք կար, որը միայն ավելի սրեցին պսևդո-ընդդիմադիր ուժերն ու դրանց հպատակ պսևդո-լրատվամիջոցները:

Նախ, խոսեմ բուն արարքի ու դրա գնահատականի մասին: Նավակ Ճոճողի արածն ուղղակի լկտիություն էր ու խուլիգանություն, էլ չասեմ, որ ՈՉ ՄԻ դրական հետևանք չենթադրող: Եթե անգամ Թովմասյանը լիներ աշխարհի ամենավատ պաշտոնյան ու գործիչը, նա այլևս ոչ մի պաշտոն չունի ու չի նկատվում բուռն քաղաքական գործունեության մեջ: Այս պարագայում ի՞նչ իմաստ կար այս լպիրշ ակցիան անելու, ի՞նչ հեռահար նպատակներ ու ակնկալիքներ ունեին Վիլենն ու իր հետևում կանգնած պսևդո-ընդդիմադիրները: Մեծ հաշվով, միակ բանը, որին նա հիրավի արժանացավ, դա այն հայհոյանքներն էին, որոնք կարելի էր գուշակել Թովմասյանի բերանի շարժումներից, թեև ձայնը չէր լսվում: Ու Նավակը իրոք արժանի էր նման հայհոյանքների:

Նողկանք առաջացրեց ալենսիմոնյանական ու այլ ստորաքարշ տարբեր պսևդո-ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից արված դեպքի գնահատականը, երբ փոխանակ շեշտադրումն անեն պատճառի ու իրադարձության, ֆիքսվել էին հետևանքի վրա: Միջադեպից հետո Ֆեյսբուքում մի իսկական ալիք սկսվեց՝ «Հրայր Թովմասյանը հայհոյել է ակտիվիստին» տիպի վերնագրերով: Բա, այ սուտի անաչառ արդարամիտներ, բա որ ակտիվիստը «не с того, не с сего» գալիս ու մարդու դեմը հայհոյախառը գրություն է կպցնում, դա հե՞չ, իսկ այ երբ Թովմասյանն է արձագանքում այնպես, ինչպես կարձագանքերիրեն հարգող  ցանկացած տղամարդ (չնայած, դա միայն իմ ենթադրությունն է, կրկնում եմ՝ խոսքերը չեմ լսել), այ դա դատապարտելի է:

Հիմա էլ հայտնի դարձավ, որ Նավակ Ճոճողի դեմ հայց է ներկայացվել ու, ամենայն հավանականությամբ, նա պատասխանատվության կկոչվի՝ խուլիգանության և ուրիշի անձն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ու շատ լավ էլ կանեն, որովհետև ես մերժում եմ նման ստոր քայլերի դիմող պսևդո-պայքարողներին և նրանց ստորությունները:

Ու վերջում մի հռետորական հարց. ինչո՞ւ նույն Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողին), մի օր չտեսանք, ասենք, Գեներալ Մանվելի կամ Շմայսի, կամ Նավոյի, կամ որևիցէ այլ մականունավոր ու, մեղմ ասած, ոչ պոլիտկոռեկտ քաղաքական գործիչների նկատմամբ նման քայլեր անելիս, այլ տեսանք հենց ամենակիրթ ու ցիվիլ գործիչներից մեկի հանդեպ անելիս... Շատ պարզ, որովհետև Նավակ Ճոճողը գիտի, որ վերոնշյալների հետ նման բան աներ, ապա, ամենայն հավանականությամբ, իր ստորին վերջույթը կպոկեին ամրացման տեղից ու կմտցնեին նույն ամրացման տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել