Footsport.am-ը գրում է.
Այսօր` մայիսի 22-ի վաղ առավոտյան կայացավ ֆուտբոլի Պերուի ԻՆԿԱ գավաթի՝ Copa Inca խաղարկության եզրափակիչ հանդիպումը ,որտեղ մրցեցին նախնական փուլի Ա և Բ խմբերի հաղթողները`Լիմայի «Ալիանսան» և «Ունիվերսիդադ Սան Մարտինը»: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 և 3:3 հաշվով: 11մետրանոց հարավածաշարը իրացնելիս ավելի հաջողակ գտնվեցին «Ալիանսայի» ֆուտբոլիսները, որոնք էլ 5:3 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ` նվաճեցին պատվավոր մրցանակը: Ուրախությամբ պիտի նշենք, որ հանդիպման հերոսն ու լավագույն խաղացողը «Ալիանսայի» կազմում հանդես եկող ՀՀ ազգային հավաքականի նորեկ, 28-ամյա ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանն էր: Նա հանդիպման 90-րդ րոպեին փրկեց իր թիմին պարտությունից` դառնալով գոլի հեղինակ: Ապա ուրուգվայահայ գոլահարը նաև հստակ իրացրեց նաև վերջին՝ վճռորոշ 11-մետրանոց հարվածը 11-մետրանոց հարվածաշարերում: Արդեն հայտնել ենք նաև, որ երեկ Երևանում սկսված ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին Մաուրոն չի մասնակցում հարգելի պատճառով, քանի որ իր թիմի կազմում հանդես էր գալու գավաթի խաղարկության եզրափակչում, ուր, մեծ դերակատարում ունեցավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ