Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը ոչ միայն փոխադարձության, այլև` արդարության սկզբունքով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը:

«Դիտարկում ենք ԱՄՆ վարչակազմի որոշումը ՌԴ 12 քաղաքացու նկատմամբ այսպես կոչված՝ «Մագնիտսկու ցուցակի» շրջանակներում վիզային և ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու մասին», - հայտարարել է դիվանագետն` ընդգծելով, որ «պատժամիջոցային անկարգությունները ՌԴ-ի նկատմամբ» անարձագանք չեն մնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել