Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում հանդիպում ունեցավ աշխարահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի հետ: Հանդիպման ընթացքում Գերգիևը ծանոթացավ հիմնադրամի աշխատանքներին և չմերժեց Գրիգոյանի առաջարկը՝ լինել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ և աջակցել հիմնադրամի հետագա աշխատանքներին: Ինչ խոսք, այս համագործակցությունը մեծ պատիվ է բերում և՛ Հայաստանին, և՛ թե օպերային թատրոնի աջակցման հիմնադրամին՝ բացելով դռներ դեպի մեծ բեմեր և մեծ առաջընթացներ: Այս փաստը ուրախացրեց նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր , ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին , հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամներ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին , ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարահռչակ բարիտոն Գևորգ Հակոբյանին, հոգաբարձուներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին, Կոնվերս բանկ ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Արմեն Սուքիասյանին: Այս մարդիկ մեծագույն հրճվանքով ու հպարտությամբ ընդունեցին իրենց նոր գործընկերոջը՝ աշխարահռակ դիրիժոր, Մարինյան թատրոնի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին: Այս համագործակցությունը մեծ հույսեր է ներշնչում մեր օպերային արվեստի վերհառնման ու առաջընթացի հանդեպ: Բարի գալուստ Վալերի Գերգիև և բարի համագործակցություն:



