garibashvili-irakli-4-(1)1in.am-ը գրում է.

Վրաստանը Ռուսաստանի կողմից ճնշման ուժեղացման է սպասում, քանի որ Մոսկվան հրաժարվում է միանալ ուժի չկիրառման մասին համաձայնագրին՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բելգիայի Հարվարդյան ակումբում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն անշուշտ ազդում են Վրաստանի անվտանգության վրա: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:

«Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո կառավարությունների ղեկավարների մեծ մասը դատապարտեց այդ գործողությունները: Սակայն շատերը մոռացել են, որ 2008 թվականին Ռուսաստանը իրականացրեց Վրաստանի տարածքների օկուպացիա: Եվ այսօր մեր հյուսիսային հարևանի գործողությունները մեծ սառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը: Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, սակայն մենք փորձում ենք երկու երկրների փոխհարաբերությունների խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Մենք խոստացել ենք ուժ չկիրառել օկուպացիան վերացնելու ուղիների որոնման գործընթացում և ժնևյան բանակցություններում կառուցողական կողմ ենք ներկայացնում: Բացի դրանից՝ Վրաստանը շարունակում է արդյունավետ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում վերականգնվել են առևտրային հարաբերություններն ու Ռոսաստանի քաղաքացների համար ներմուծվել է անայցագիր ռեժիմ»:

Սակայն չնայած հարաբերությունները հարթելու Վրաստանի կառավարության կառուցողական փորձերին՝ Մոսկվան շարունակում է սադրանքներն օկուպացիոն գոտում: Ղարիբաշվիլիի խոսքով՝ չնայած դրան, Վրաստանը չի շեղվում զարգացման ընտրված ուղուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել