Tert.am-ը գրում է.
«Հայ ազգային կոնգրեսը» չի կարող կողմ քվեարկել կառավարության գործունեության ծրագրին, քանի համարում է, որ սա առաջին հերթին մեծահարուստների շահերը սպասարկող կառավարություն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության եռամյա ծրագրի հաստատման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը՝ ներկայացնելով իրենց խմբակցության տեսակետը:
Ըստ այդմ՝ թե հետագայում ինչ քայլեր կանի կառավարությունը, ցույց կտա ժամանակը, բայց առաջին քայլերը քայլեր են ոչ ճիշտ ուղղությամբ: Դրանք են՝ շքեղության հարկի վերացնելը, խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանելու օրենսդրական նախաձեռնությունը:
«Նախորդ կառավարության հրաժարականը պահանջելիս՝ մենք նշում էինք, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ, և կառավարության հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ երկիրը առկա ճգնաժամից դուրս բերելու համար: Սա ակնհայտ դարձավ կառավարության նոր կազմը հրապարակելուց հետո»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրի այն բաժիններին, որտեղ նշվում է, որ հավասար հնարավորությունների, հավասար մրցակցության դաշտ ստեղծելու մասին՝ դրանով իսկ փաստվում է, որ նման տնտեսական միջավայր մեր երկրում չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



