Life.panorama.am-ը գրում է.
ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արձագանքել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու մասին հրապարակումներին, որում նշվում է հետևյալը.
«2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:
Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 15.04.2014թ. վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և 16.04.2014թ. որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



