Կյանքում ամեն ինչ հարաբերական է, շատ դեպքեր կան, երբ Ռուսաստանը իր գազը որպես մահակ է օգտագործել, իսկ հիմա Չինաստանը, ինչպես ասում են, վեկտորներ է փոխում: Ռուսական գազը որպես մահակ է օգտագործում հենց Ռուսաստանի դեմ: Պեկինը ակնհայտորեն ժամանակ է ձգում և խաղում ռուսների ու ամերիկացիների նյարդերի հետ, իսկ արդյունքում բնականաբար ակնկալում է էժան տարբերակով պայմանագրի ստորագրում, որի իրականություն դառնալու դեպքում Մոսկվան կդառնա Պեկինի մլադշիյ պարտնյորը: Չինաստանում շատ լավ են հասկանում, թե Ռուսաստանը որքան է ուզում այդ պայմանագրի ստորագրումը ու դրա համար էլ Պուտինին պահում են նյարդային վիճակում, ի վերջո Չինաստանի համար ռուսական գազին այլընտրանք գտնելը այնքան էլ դժվար չէ: Մի խոսքով Մոսկվան իր կաշվի վրա զգում է այն, ինչ ստիպել է զգալ շատերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/696979947047410?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել