Կներեք, բայց պետք ա ասեմ! Մեր լրատվական դաշտը ուղղակի թատրոն ա, ուրիշ ոչինչ:
Բութերի, անողնաշարավորների, սողունների մի մեծ համակարգ է գործում:
Ինչքան ախմախ կա, լրատվական էջեր են բացում ու իրենց նման ախմախ մի երկու լրագրող (ամոթ էլա դրանց լրագրող անվանել, լուրջ լրագրողներին նեղացնում ենք) վերցնում ու մտքի եկած տուֆտալոգիան մատուցում են հասարակությանը, եւ եթե ինչ-որ առողջ հատիկ մնացել ա, դրա հերն էլ են անիծում:
Հիմա անդրադառնամ բուն ասելիքիս. այ խելոքներ ջան, 2007թ-ից սկսած երգում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հովանավորվում է Արեմուտքից, Հայաստան է բերում Արևմուտքի փողերն ու փորձում այդպես հեղափոխություն անել ու կարճ-կոնկրետ Հայաստանը վարի ա տալիս: Հիմա նույն այդ մարդիկ պնդում են, որ Տեր-Պետրոսյանն ու իր գլխավորած ՀԱԿ-ը ռուսամետ են եւ դրա հետ կապված յուրաքանչյուր հիմարություն փորձում են հրամցնել քաղաքացիներիս:
Հ.Գ. Գիտե՞ք, ձեզ խղճում եմ մարդկայնորեն, որովհետեւ թաշկինակի նման ձեզ խաղացնում են, սարքում խամաճիկ ու մի գեղեցիկ օր նույն ձեւ էլ դուրս են շպրտելու՝ որպես անպիտան ու փչացած իր:
Հ.Գ 1 Թող ինձ ներեն բոլոր պրոֆեսիոնալ լրագրողները. այս ամենը վերաբերում է ոչ բոլորին, ու դաշտում առկա խաժամուժը ձեզ էլ է վնասում ու ձեր անունը արատավորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել