հին հաց, ֆրանսիական խոհանոց, ֆրանսիական հաց

Մեզանից շատերն օրվա խելագար ռիթմի մեջ ընկնելով՝ մոռանում են մեկ շատ կարևոր բան` նախաճաշել: Իհարկե, հիմա կասեք, որ առավոտյան հազիվ հասցնում եք ատամներ լվանալ և այլն… բայց այդ բոլոր արդարացումներին կարող եմ պատասխանել այսպես` 10-15 րոպեն տեղաշորում կամ առավոտյան հաղորդման վրա ծախսելու փոխարեն, պատրաստեք ձեզ համար համեղ նախաճաշ  ու կտեսնեք, թե ինչ լավ է սկսում օրն ու բարձրանում ձեր տրամադրությունը: Ֆրանսիական տոստը հիանալի նախաճաշ է ու, բացի այդ, հին հացի «վերամշակման» լավ միջոց (բատոնների, ֆրանսիական բագետների): Այն հեշտ է պատրաստել և ուտել :)

Եթե ցանկանում եք պատրաստել ռեստորանային որակի տոստ, ապա հետևեք այս բաղադրատոմսին`

Տարբերակ 1

6 կտրտած հաց

2 ձու

1/2  կաթ

մի փոքր աղ

է թգ վանիլի փոշի կամ էքստրակտ

1 թգ դարչին

1 թգ կարագ

Հարում ենք բոլոր բաղադրիչները (բացի կարագից) ու թաթախում ստացված լուծույթի մեջ մեր հացը: Թաթախելուց հետո տեղափոխում ենք հացը միջին կրակին դրված թավայի մեջ, ավելացնում կարագն ու տապակում 2 րոպե ամեն կողմից, որպեսզի երկու կողմից հացը դառնա մուգ գույնի: Անջատում ենք թավան ու տեղափոխում տոստերը 150 աստիճանի տաքացված վառարան ու թողեք 15 րոպե (կամ 25, եթե ուզում եք ավելի խռթխռթան և չոր տոստեր):

Վերջում կարող եք ավելացնել շաքարի փոշի:

Baked-Coconut-Creme-French-Toast2

Տարբերակ 2

այս տարբերակն ավելի եմ սիրում՝ իր թեթևության համար:

1 ձու

1/2 կաթ (կարող եք նաև մի գդալ սերուծք ավելացնել)

1 ճգ շաքարավազ

2 թգ դարչին

Nyam 4aԽառնում ենք ձուն և կաթը, թաթախում հացերը լուծույթի մեջ: Այնուհետև հացերի վրա ավելացնում ենք իրար խառնած դարչինն ու շաքարավազը: Միանգամից տեղափոխեք հացերը նախօրոք միացրած վառարան (150 աստիճան) և պահեք այնտեղ 20 րոպե: Սկզբում հացերը փափկելու են, հետո չորանան դրսից, բայց ներսը կմնա փափուկ կաթնային:

Ի դեպ, կարող եք նույնը անել նաև առանց ձու: Այս տարբերակով արված տոստերի վրա նույնպես վերջում ցանեք շաքարի փոշի: Այս տոստերն ընկերասեր են և հիանալի զույգ կդառնան մեղր-կարագի, կաթնաշոռի, մրգերի ու մուրաբայի հետ:

Հաջորդ անգամ կխոսենք հին հացի մյուս գործածման մասին :)

Սիրով`

Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել