rasmussen-pic4-452x302-15681in.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքն առաջարկել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի խորհրդի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ, գրում է Interfax-ը:

Համապատասխան հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` դաշինքը պատրաստ է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության:

«Մենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում խնդրել ենք կազմակերպել հերթական հանդիպումը, որը կարող էր տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Ներկա դրությամբ` մենք Ռուսաստանից պատասխան չենք ստացել»,-ասել է դաշինքի ղեկավարը:

Ռասմուսենը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն երկակի մոտեցում է ցուցաբերել: Մի կողմից՝ գործանականում դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ, մյուս կողմից` քաղաքական և դիվանագիտական երկխոսության համար ալիք է բաց թողել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել