Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Արմավիր քաղաքում իսկական սկանդալ է հասունացել տեղի առևտրի կենտրոններից մեկում հայտնի մերկապարող Տարզանի՝ Սերգեյ Գլուշկոյի ելույթից հետո, գրում է Комсомольская Правда-ն:
Մերկապարողն իր շոուով եկել էր «Գնումների գիշերվան»: Քաղաքի հազարավոր բնակիչներ եկել էին առևտրի կենտրոն՝ օգտվելու զեղչերից և միևնույն ժամանակ ուրախանալու: Շատերը եկել էին իրենց երեխաների հետ՝ չնայած նրան, որ պաստառների վրա գրված է եղել 18+: Երբ կեսգիշերին մոտ համալիրի սրահում դրված բեմ է դուրս եկել հայտնի մերկապարողը, շատերն անակնկալի են եկել՝ չսպասելով, որ նրա ելույթն այդքան անկեղծ է լինելու:
«Մենք համոզված էինք, որ Տարզանը երգեր է երգելու, այդ պատճառով բեմին մոտ տեղեր ենք զբաղեցրել: Բայց երբ սկսվեց շոուն, ստիպված եղանք փակել երեխաների աչքերը և փախչել այդտեղից»,- ասել են արմավիրցիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ