Տարզանը ներողություն է խնդրել առևտրի կենտրոնի այցելուներից մերկապարի համար


16:13 , 19 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Արմավիր քաղաքում իսկական սկանդալ է հասունացել տեղի առևտրի կենտրոններից մեկում հայտնի մերկապարող Տարզանի՝ Սերգեյ Գլուշկոյի ելույթից հետո, գրում է Комсомольская Правда-ն:

Մերկապարողն իր շոուով եկել էր «Գնումների գիշերվան»: Քաղաքի հազարավոր բնակիչներ եկել էին առևտրի կենտրոն՝ օգտվելու զեղչերից և միևնույն ժամանակ ուրախանալու: Շատերը եկել էին իրենց երեխաների հետ՝ չնայած նրան, որ պաստառների վրա գրված է եղել 18+: Երբ կեսգիշերին մոտ համալիրի սրահում դրված բեմ է դուրս եկել հայտնի մերկապարողը, շատերն անակնկալի են եկել՝ չսպասելով, որ նրա ելույթն այդքան անկեղծ է լինելու:

«Մենք համոզված էինք, որ Տարզանը երգեր է երգելու, այդ պատճառով բեմին մոտ տեղեր ենք զբաղեցրել: Բայց երբ սկսվեց շոուն, ստիպված եղանք փակել երեխաների աչքերը և փախչել այդտեղից»,- ասել են արմավիրցիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ