Սկսվեց... Շուշան Պետրոսյանը անբարոյական է անվանել լրագրողներին: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Շուշան Պետրոսյանը ունի բազմաթիվ լրագրող ընկերներ, իսկ մարդը իր ընկեր լրագրողներին չի ասի անբարոյական: Հիշենք այն ժամանակահատվածը, երբ Շուշանը ավտովթարի էր ենթարկվել, շատ մարդիկ, այդ թվում լրագրողներ, ինչ ասես՝ չէին գրում Պետրոսյանի մասին. նա այդ ժամանակ կարող էր վիրավորել, բայց չարեց, չէ՞: Հիմա մի քիչ ֆանտազիաներիս զոռ ենք տալիս ու փորձում ենք հասկանալ, թե ինչո՞ւ է Շուշան Պետրոսյանը իրեն թույլ տվել այդ արտահայտությունը: Նա մշակութային մարդ է ու բազմաթիվ անգամներ սահմանին տեսել է, թե մարդկանց վրա ինչպես են կրակում (շատերդ սահմանամերձ գյուղերի տեղն էլ չգիտեք) ու, կրակոցներին դեմ լինելով, ըստ երևույթին, չի ցանկացել մեկնաբանել. դե լրագրողներին էլ եմ հասկանում. նրանք էլ իրենց գործն են արել, ու մի փոքրիկ կոնֆլիկտ է եղել: Հիմա կողքից թող մարդիկ չառիթավորվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել