Ոստիկանության կայքէջն եմ նայում, ու երեկ Վերնիսաժում հնչած կրակոցների վերաբերյալ գրված է."Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ":
ինձ շատ հետաքրքիր է, թե ոստիկանությունը, որը աննախադեպ օպերատիվություն ու դաժանություն է ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ, ովքեր դուրս են գալիս քրեական համակարգի դեմ պայքարի, ինչպե՞ս է դժվարանում նույն քրեականներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու գործում: Իրականում ՀՀ քաղաքացին անպաշտպան է մնացել հենց քրեականների առջև, օրը ցերեկով կարելի Երևանի փողոցներում կրակել, մարդկանց կյանքերի հետ խաղալ ու հանգիստ ցվրվել հանցագործության վայրից՝ մինչև պապաները իրար մեջ հարցերը կլուծեն ու իրենց կրիմինալ հղփացած լակոտներին կպրծացնեն քրգործերից: Դա տրամաբանական ընթացք է, չէ՞ որ ընտրական գործընթացների ժամանակ հենց էդ կրիմինալիտետն է, որ գրոհում է ընտրատեղամասերի վրա ու խաթարում ընտրության ընթացքը, հենց նույն "պապամերի պաշտպանության" հրոսակախումբն էր հարձակվում քաղաքապետարանի առջև նստացույց իրականացնող երիտասարդների վրա ու ծեծի ենթարկում նրանց: Էս հանցավոր համակարգը պահողը կրիմինալ խմբավորումներն են, որոնք Մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ հագուստով կրակում էին արդարություն փնտրող ժողովրդի վրա: Կրիմինալն է համակարգի հենասյունն ու պահապանը էս երկրում, որին ամեն ինչ թույլատրված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել