1in.am-ը գրում է.
ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը` հունիսի 27-ին ԵՄ-ի անդամ պետությունների և դրանց կառավարության ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Համապատասխան հայտարարությունն արել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա նշել է, որ եթե նախագահական ընտրություններն Ուկրաինայում նորմալ անցնեն, ապա Վրաստանի և Մոլդովայի հետ միասին Ուկրաինան ևս կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
Ֆյուլեն նաև հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ, քանի որ բանակցություններն արդեն տեղի են ունեցել, փաստաթղթերը` նախապատրաստվել, հավելելով, որ համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը ներկայումս կախված է միայն Ուկրաինայից:



