Հարց.
Սեռական հարաբերության ժամանակ, երբ որ փոխում եմ դիրքը, ունենում եմ էրեկցիայի կորուստ. արդյո՞ք դա հիվանդություն է և ինչով է պայմանավորված:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Սեռական գրգռման ժամանակ էրեկցիայի մեխանիզմում մեծ դերակատարություն ունի դեպի առնանդամ զարկերակայի ներհոսի ուժեղացումը. այն ինտենսիվանում է գրեթե 6-ից 8 անգամ, որն ապահովում է օրգանի չափերի մեծացումը մոտ 3 անգամ: Էրեկցիայի կայունության պահպանման համար մեծ կարևորություն ունի երակային հետհոսքի համահավասարությունը: Սեռական հարաբերության ժամանակ դիրքի փոփոխման դեպքում էրեկցիայի թուլացում կամ կորուստ արձանագրվում է երակային համակարգի պաթոլոգիաների ժամանակ, երբ դիտվում է երակային անբավարարություն, ինչը հանգեցնում է սեռական անդամից արյան արագ արտահոսքի: Այս պարագայում բուժման մեջ ընդգրկվում են նաև երակների տոնուսը բարձրացնող պրեպարատներ (վենոտոնիկներ):