Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ լավ կլիներ, եթե առողջապահության նախարարությունը զգուշացներ, որ ՀՀ առողջապահության համակարգը վնասակար է առողջության համար:
Իմ լավ ծանոթներից մեկը հրավեր էր ստացել հայաստանյան առաջադեմ կլինիկաներից մեկից և արտասահմանից մեկնել էր Հայաստան՝ աշխատելու ավելի ցածր վարձատրությամբ, քան ստանում էր արտերկրում:
Որոշ ժամանակ անց այդ կլինիկայի բաժնետերերից մեկը` բժիշկ, առաջարկել էր, որ ախտորոշումները այնպես գրի, որ վիրաբույժներն էլ փող աշխատեն: Այդ առաջարկը մերժվել է իմ ծանոթի կողմից, որպես հանցակազմ պարունակող երևույթ, և որպես պրոֆեսիոնալ էլ ինքը իրեն չէր կարող թույլ տալ դա:
Արդեն հասկանալի է, որ այդ մարդը պետք է ազատվեր աշխատանքից, իսկ հայկական իրականությունն էլ պարտադրել է, որ այդ մարդուն սպառնան, որ եթե ինքը դրա մասին խոսի կամ Հայաստանում այլ տեղ փորձի աշխատել, իր համար շատ վատ կլինի: Իհարկե, այդ մարդը այդքանից հետո չէր էլ պատրաստվում ՀՀ-ում մնալ:
Հասկանալի պատճառներով անուններ չեմ գրում: Այստեղ կարևորը երևույթն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/680607562010602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել