Tert.am-ը գրում է.
Հայաստան Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարությանը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու է իր ներկա սահմաններով ՝ առանց Ղարաբաղի, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն,մենք հստակ ասել ենք, որ Հայստան-Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք է: Ես վերահաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացման մեջ, իսկ Ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյա է, որ պետք է նման հայտարություններ անի»:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



