Բոլորս լավ հիշում ենք մինչև կառավարության հրաժարականը հարգարժան քառյակի «ակտիվ» գործունեությունը, ինչպես նաև այդ միության ներկայացուցիչների զանազան ամպագոռգոռ հայտարարությունները: Անցավ ժամանակ, կառավարությունը հրաժարական տվեց (չմանրամասնեմ քառյակի ելույթները), նոր կառավարություն ձևավորվեց և ակընհայտ երևում է նաև շատ ու շատ փոփոխություններ կապված այդ միության գործունեության հետ: Հիշեցնեմ, որ բարիկադների սպառնալիքներ, պլան Ա, պլան Բ ու եսիմ ինչ թրիլերային հայտարարություններ էին հնչում: Բայց անցնենք առաջ սա չի կարևորը:

Ի՞նչ անել, որպեսզի ժողովրդի մոտ, որպես ընդիմության` լիդեր կուսակցության համբավ ձեռք բերել: Նրանք պատրաստում են հնչեղ ելույթներ, քննադատող, վատաբանող (չենք մոռանում Լևոն Զուրաբյանին) և ոչ էսկողմ ոչ էնկողմ ձեռնպահ են քվեարկում կառավարության այս կամ այն ծրագրին: Մի կողմից ելույթն է փակում ժողովրդի աչքերը, մյուս կողմից էլ, ախր ժամանակը քիչ էր, չհասցրեցին հիմնավոր պատճառ գտնել ծրագրին դեմ քվեարկելու համար: Չենք մոռանում Լևոն Զուրաբյանին՝ ԲՀԿ-ի և նրա տեքստերի մեջ տարբերությունը ԴԵՄ ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ արտահայտությունն էր:

Եվ իհարկե հետաքրքրյաց հետաքրքիրը: Մեջբերեմ Նաիրա Զոհրաբյանի ելույթից մի հատված՝ հաշվապահական հաշվառման մասին օրենքի քննարկման ժամանակ. « Երբ որ նայում ենք այն կազմակերպությունները, որոնք ստացան աուդիտի լիցենզիա, շատ լավ տեսնում ենք, թե որ անձի հետ է փոխկապակցված...» Տիկին Զոհրաբյան, գոնե դուք մի խոսեք անձերի հետ փոխկապակցված կազմակերպություններից, Ախր ձեր քաղաքական ՈՒԺԸ կազմակերպությունների առումով շա՜տ խոցելի է:

Մի խոսքով ես համակ ուշադրությամբ կհետևեմ հետագա ելույթներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել