29262f57-7f95-450f-8e04-5d41in.am-ը գրում է.

Անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը նկատի ունենալով, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այս մասին տեղեկացնում է bbc.co.uk-ը։

«Եթե չլինի ԵՄ-ին սահմանակից երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու պատրաստակամություն, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը դեկորացիա է»,- ասել է Տուսկը Բրատիսլավայում կայացած անվտանգության հարցերով կոնֆերանսի նիստում, հաղորդում է Reuters-ը։

Լեհաստանի վարչապետի խոսքերով՝ դաշինքի ենթակառուցվածքներն ու ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները պետք է ավելի շատ լինեն Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել