ՀՀԿ-ական պատգամավորները ասում են, որ լավ եղավ վարչապետը փոխվեց, հիմա բոլորը հավասար պայմաններում կաշխատեն, լավ կլինի, դեռ ոչ մի վարչապետ նման մոտեցում չի ունեցել։
Հիմա հարց 1. Որ հանրապետականները գոհ են, էդ ժողովրդի համար լավ ա՞, թե՞ վատ։
Հարց 2. Բա որ Տիգրան Սարգսյանը վատն էր, չէր թողում աշխատեին, ինչի՞ էն ժամանակ մեկը դրա մասին չասեց, դեռ մի բան էլ ասողներին էին չուզող ու ազգի թշնամի համարում։
Հարց 3. Ո՞նց ա լինում, որ ըստ հանրապետականների՝ ամեն նոր վարչապետը հնից ավելի լավն ա (նույնը ժամանակին Տիգրան Սարգսյանի մասին էին ասում), բայց մարդիկ ավելի վատ են ապրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201976040230631?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել