Լրագրողների ու որոշ քաղաքական գործիչների այն դիտարկմանը, թե քառյակը այս ձևով շարունակելու դեպքում ապագա չունի, կամ առկա խնդիրների դեպքում քառյակի ապագան մշուշոտ է, քառյակի անդամները պատասխանում են հետևյալ կերպ` «այս պահին նման խնդիր դրված չէ»: Հետաքրքիր է, թե տվյալ դեպքում ինչն է նկատի առնվում որպես խնդիր և ով է համարվում այդ խնդիրը դրողը, որ հիմա չկա: Ամեն դեպքում առաջին հայացքից թվում է, թե անտրամաբանական պատասխան է, բայց քաղաքական հոգեբանության մեջ այս պատասխանը տեղավորվում է հոգեբանական իներցիա կատեգորիայի մեջ, երբ պարզ է, որ ուղին սխալ է, կամ չի աշխատում, բայց շարունակվում է դրանով ընթացքը: Պատճառները տարբեր կարող են լինել, որ ժամանակ ու ռեսուրս է ծախսվել քառյակի կազմավորման համար, հասարակական տրամադրություններ են գեներացվել, ինչ-որ հանրային իմիջ է ձեռք բերվել, ուստի միանգամից հնարավոր չէ հրաժարվել ուղուց, թեկուզև այն հեռանկար չունի, հետևաբար իներցիայի ուժով շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/694381300640608
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել