Ես համոզված եմ, որ այս գրառման ընթերցողներից շատերը տղաներ ու տղամարդիկ են լինելու, որովհետև նյութի վերնագիրը ուղղակի կստիպի նրանց ընթերցել այն :)
Եվ դա, հավատացնում եմ, լավ է, որովհետև մի քանիսին հարցեր կտայի, թե ինչու են, օրինակ, նախընտրում կանանց, որոնց ոչ մի այլ կերպ չես անվանի, քան стерва!!! Ես հասկանում եմ տղամարդկանց բնատուր հակումը դեպի անբարոյական ու հասանելի վարք ունեցող կանայք, բայց стерва-ի տիպը նրանց շրջապատում ուղղակի աժոտաժ է առաջացնում: Ու լավ իմաստով: Գրողը տանի, նրանց անչափ դուր է գալիս կանանց այդ տեսակը: Տղամարդը, որ բնատուր որսորդ է, հետևաբար իրեն պիտի որ անչափ դուր գա որսին տիրելու երկարատև ու դժվարին պրոցեսը, որովհետև վերջում ձեռք բերված դժվար հաղթանակի զգացողությունները աննկարագրելի են: Բայց տղամարդու քթից բռնած ման ածելն ու անհասանելիության պատրանք ստեղծելը стерва-ների միակ ու մասնագիտական գործը չէ: Եկեք ուղղակի չշփոթենք подкаблучник ասված տղամարդկանց стерва-ների սիրահարների հետ: Վերջիններս подкаблучник-ներին չեն հարգում, բայց զատո սիրում են стерва-ներին, իսկ стерва-ները սիրում են подкаблучник-ներին, ու դա փոխադարձ ա :)
Cтерва-ները հիմա ահագին հարգված «խավ» են կանանց շրջանում: Նրանք ղեկավարում են տղամադկանց ենթարկվող ու չենթարկվող տեսակները, իսկ կանանց մեղադրում տղամարդկանց և զգացմունքներին չափազանց մեծ տեղ տալու մեջ: Նրանց համար ծիծաղելի է «սեր» կոչվածը. չի կարելի սիրել միայն մեկ տղամարդու և նվիրված լինել նրան: Այս հատկանիշը սխալմունքի կմատնի շատերին` նրանց նմանեցնելով անբարոյական տեսակին: ԲԱՅՑ, հատկապես զգուշանալ է պետք стерва-ների բարոյական տեսակից: Նրանք չափազանց լուրջ են վերաբերում իրենց стерва-յությանը :)
Կանանց այս տիպի նկարագրության մեջ խորանալ ավելին չեմ ցանկանում, որովհետև յուրաքանչյուրս էլ իր կյանքում գոնե մեկ стерва-ի հանդիպել է, եթե ինքը անձամբ стерва չի :)
Տղամարդկանց դուր է գալիս այս տեսակը, թե ինչու, երևի իրենք անձամբ կպատասխանեն: Միայն թե հակառակը չասեք: Ես մի քանի անգամ стерва-ություն արել եմ ու էտ ավելի շատ ա ընդունվել ու գնահատվել, քան եթե մարդու հետ մինչև վերջ անկեղծ ես ու նվիրված:
Ես стерва-ների համար չեմ խելագարվում, չնայած մեկ-մեկ պիտի էտ տեսակի մեջ լինես, որ հաջողություն ունենաս: Բայց մի բան էլ կա, ինձ стерва չսարքեք (ովքեր իմ հետ շփվում են էլի), որովհետև ես շատ արագ стерва-ից վերածվում եմ ведьма-ի….