Tert.am-ը գրում է.

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը մեր տարածաշրջան բավական կարևոր իրադարձություն էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կիրո Մանոյանն ասաց, թե Նախագահ Օլանդը ճիշտ շեշտադրումներ արեց Հայաստանի և հայության վերաբերյալ։ «Եթե ընդհանուր առմամբ արժևորենք, ապա հին բարեկամի մոտ այցելություն էր»,- նշեց նա:

«Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունները, սակայն, չեն համապատասխանում երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերություններին»,-ասաց Կիրո Մանոյանը՝ շարունակելով, թե հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական բնագավառում սերտանալու տեղ ունեն:

Բանախոսի կարծիքով՝ մեկ կետ ևս կա, որ «կապ չունի» հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ. «Դա, իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունների ձախողումն էր. այն է, որ Ֆրանսիայի Նախագահի հետ պաշտոնական հանդիպումներին ընդդիմությունից որևէ մեկը հրավիրված չէր: Պետք էր օրինակ վերցնել Ֆրանսիայից, երբ նա իր հետ բերել էր ընդդիմության ներկայացուցիչներին»,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել