Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գորիսի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում է Վաչագան Ադունցին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի՝ Գորիսի թեկնածուներից Տիգրան Կարապետյանը պարբերաբար հայտարարում է, որ Հանրապետական կուսակցությունը չի պաշտպանում Վաչագան Ադունցին:

«Իրան ուրիշ ի՞նչ ասելու ունի, որ ասի, էլի էդ ա մնում՝ ասի: Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Ադունց Վաչիկին, ոչ մի խնդիր չկա»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ անձամբ ամեն ինչ անելու է, որ անցնի Ադունցը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, Հանրապետական Յուրի Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վաչագան Ադունցին Հանրապետականի կողմից սատարելու հարց Գորիսի քաղաքապետի ընտրություններում չի եղել, որովհետև խորհրդի նիստ չի եղել, նման հարց չի քննարկվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել