Lurer.com-ը գրում է.

Միջին Արևելքի վերաբերյալ մի շարք հարցերքննարկելու նպատակով Թուրքիա այցելած ՄիացյալՆահանգների կոնգրեսականների պատվիրակությանանդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի և այլբարձրաստիճան պաշտոնյաների հետ իրհանդիպումներում քննարկման թեմա է դարձրելՀայոց ցեղասպանության, Քեսաբի հայությանտեղահանության և հայությանը հուզող այլ հարցեր:Այս մասին հայտնում է Asbarez-ը:Շիֆը Էրդողանի հետ իր առնաձնազրույցի ժամանականտրամաբանական է համարել Թուրքիայի վարչապետի այն պնդումը, թե Հայոց ցեղասպանությունըտեղի չի ունեցել, քանի որ Թուրքիայի տարածքում հայեր են ապրում: Նա շեշտել է, որ այդ պնդումը նմանէ այն անհիմն մտքին, թե, քանի որ որոշ հրեաներ վերապրել են Հրեական Հոլոքոստը, ուրեմն հրեաներիՀոլոքոստ տեղի չի ունեցել: Շիֆը նաև հարցականի տակ է առել Էրդողանի այն պնդումը, թե 1915-1923-ի իրադարձությունների շուրջ կարելի է ազատ քննարկումներ անցկացնել Թուրքիայում, մինչ Հայոցցեղասպանությունը հաստատող մտավորականները, պատմաբանները և լրագրողները շարունակհալածանքի են ենթարկվում և պաշտոնանկ արվում Թուրքիայում:Գյուլի հետ իր հանդիպման ընթացքում Շիֆը շեշտել է, որ իր ընտրատարածքի շրջանում ապրող 80հազար հայերից յուրաքանչյուրը հայկական ցեղասպանությունից ինչ-որ ձևով տուժել է: «Նրանցիցյուրաքանչյուրը ծնող, տատիկ կամ պապիկ, զարմիկ, եղբայր, քույր կամ նույնիսկ ամբողջ ընտանիք էկորցրել: Նրանց ցավն իրական է, ու վերքը լիովին բաց է: Ցեղասպանությունը պատմության մի հուշ չէ:Երբ Դուք կամ վարչապետ էրդողանը հայտնում եք, որ հայերի նման թուրքերն էլ վնասներ են կրել, ապադա համազոր է այն խոսքին, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիներն էլեն տուժել: Ճիշտ է, որ մեծ թվով գերմանացիներ էլ սպանվեցին, բայց այդ իրողությունը ոչ մի կերպ չինվաստացնում կամ Հոլոքոստը ուրանալու պատճառ չի հանդիսանում: Նույն տրամաբանությամբ էլ չիկարելի ուրանալ Հայոց ցեղասպանությունը, պարզապես որովհետև մեծ թվով թուրքեր էլ են մահացել:Ասում եք, որ պատմական հանձնաժողով պետք է ստեղծել Ցեղասպանության դեպքերը հաստատելուհամար, սակայն նման առաջարկը համազոր է, թե ասվի, որ հանձնաժողով պետք է ձևավորվի Հոլոքոստիպատմական իրականությունը հաստատելու համար»,- Գյուլին ասել է Ադամ Շիֆը:Նա նաև խոսել է Քեսաբի հայության տեղահանության հետևանքով ստեղծած իրավիճակի մասին,ինչպես նաև փոքրաթիվ քեսաբահայության Թուրքիա տեղափոխման մասին միաժամանակ կոչ անելովԱնկարայի իշխանություններին Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները տարանջատելՀայաստանի դեմ իրենց պարտադրած շրջափակումից, որպեսզի կարելի լինի առնվազն Թուրքիա-Հայաստան առևտրային հարաբերությունները բնականոն ընթացք վերադարձնել:Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Asbarez-ի հետ զրույցումշնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին, ով Հայոց ցեղասպանության հարցը ուղղակիքննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պահանջելովարդարության և իրականության բացահայտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել