9076626411in.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին երեքշաբթի օրը բացահայտել է սիրիական հարցի կարգավորմանն առնչվող Իրանի առաջարկները՝ հայտնում է Ria Novosti-ն:

«Իրանը առաջարկել է 4 կետ՝ հրադադար (իշխանությունների և ընդդիմության կողմից), ազգային միասնության կառավարության ստեղծում, Սահմանադրության վերանայում՝ նախագահի լիազորությունները սահմանափակելու համար, և խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում»,- ասել է Բրահիմին:

Նրա խոսքով՝ այդ գաղափարը հետաքրքիր է և հնարավոր է՝ քննարկվի: Բրահիմին լրագրողների հետ խոսել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո, որի ժամանակ նա ներկայացրել է իր վերջին զեկույցը մայիսի 31-ից պաշտոնը լքելուց առաջ:

«Ես առաջ քաշեցի 7 հարց, որոնք պետք է քննարկել, և եթե առաջնորդվեն դրանցով, ապա դա կհանգեցնի լուրջ խաղաղ գործընթացի: Ժնևյան կոմյունիկեն դեռ կմնա առաջնահերթությունների շարքում, որոնք անհրաժեշտ է իրագործել»,- նշել է Բրահիմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել