««ՉԻ» տեղեկություններով՝ Վեդիում խոզերի ժանտախտ է տարածվել ու մեկ-երկու օրում արդեն 62 գլուխ խոզերի անկում է եղել, ինչը մեծ թիվ է փոքր տարածք ունեցող Վեդիի համար: Եվ քանի որ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս, բնակիչները ստիպված են սեփական ուժերով զգուշացնել միմյանց, որպեսզի վարակը չտարածվի: 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնականում անկել են հղի մայր խոզերը: Խմբագրությունը այս ահազանգը ստացավ բավական ուշ ժամի, այդ պատճառով չկարողացանք պատկան գերատեսչություններից մեկնաբանություններ ստանալ, ինչը կանենք այսօր: 
Նշենք, որ կենդանիներ ունեցող ֆերմերների հետ որևէ բացատրական աշխատանք չի տարվում, և մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է վարվել ժանտախտից անկած կենդանիների դիակների հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել