Tert.am-ը գրում է.

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որի նպատակը, ըստ նախագծի հիմնական զեկուցող, Պետեկամուտների կոմիտեի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ ստվերի կրճատումն է, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք դա թեթևացնելու է թոշակառուների վիճակը։

«Շաքարավազի ներկրման շուկայում գոյություն ունեցող ստվերը կրճատելու պարագայում կարելի՞ է տատիկների ու պապիկների սոցիալական վիճակը բարելավել»,– հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շեշտում է թոշակառուների պահը, քանի որ զեկուցողը մի քանի անգամ զեկույցում նրանց մասին հիշատակեց։

Նիկոլ Փաշինյանը պաշոտնական թվեր ներկայացրեց և նշեց, թե ակնկալում է դրանց պատասխանները։ «Հայաստանում եռամասյակում շաքարավազի սպառումը մոտ 20 հազար տոննա է։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ։ Եթե հաշվի ենք առնում նախկինում ծավալները և հանում ենք, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է մոտ 15 հազար տոննա, այսինքն՝ հունվար, մարտ ամիսներին մեզ չի բավականացնի 15 հազար տոնա շաքարավազ։ Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանում շարաքավազի բուն հերթեր տեղի չեն ունեցել և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է»,-նշեց նա և շարունակեց, թե դրա մեկնաբանությունն այն է, որ Հայաստանում արտադրվել է շաքարավազ, և դեֆիցիտն այդպես է ծածկվել։

«Բայց էլի պաշոտանական վիճակագրությամբ հունվար մարտ ամիսներին ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրավել է 30 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն՝ հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այստեղից չե՞ք կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի հետ ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է և նույնիկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ»,-ասաց նա։
Պատգամավորն այնուհետև հարցրեց. «Ինչպե՞ս եք մեկանբանում այս թվերը և ինչ ասոցիացիաներ են առաջացնում Ձեր գիտակցության մեջ՝ կապված տատիկների ու պապիկների հետ, որոնց մասին այս զեկույցում մի քանի անգամ հիշատակեցիք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել