Araratnews.am-ը գրում է.
Այսօր նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսին, Ֆրանսիայից ժամանած լրագրողներից մեկը հարց հնչեցրեց նախագահներին՝ Հայաստանիˋ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:
Սեժ Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ արդեն 250 տարի բարեկամություն է անում եւ Մաքսային միության անդամ երկրները կունենան տնտեսական առումով մի շարք առավելություններ:
«Մենք Հայաստան ներկրելու ենք մրցունակ գներով էներգակիրներ, կունենանք մրցունակ ապրանքներ: Սա մեր որոշման շարժառիթն է, սա մեր որոշման ելակետն է: Անդամակցելով Մաքսային միությանըˋ դա չի նշանակում, որ մենք իսպառ դադարեցնում ենք, կամ վերացնում են հարաբերությունները Եվրոպայի հետ: Եւ մենք պարոն Օլանդի հետ խոսում էինք, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար: Մենք շարունակելու ենք Եվրոպայի հետ մեր հարաբերությունները»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



