Tert.am-ը գրում է.
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հրադադարի 20-ամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի առանձին, ինչպես նաև համանախագների համատեղ հայտարարություններում որևէ նոր բան չկար, այս մասին այսօր՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ տված համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ մեկ անգամ չէ, որ համանախագահները գրավոր կամ բանավոր արտահայտել են իրենց միասնական կարծիքը: «Դա այն է որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է իրավական պարտադիր ուժ ունեցող, ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքով որոշվի: Այս մասին նաև հայտարարել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագաները և ԵԱՀԿ համանախագահները: Ուորլիքը որևէ նոր բան չասաց, ասաց այն, ինչ ասել էր իր նախագահը տարբեր առիթներով ... Ինչքան էլ փորձի Ադրբջանի ղեկավարությունը այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, սկզբունքները յուրովի մենկաբանել, միևնույն է, ոչինչ չի ստացվելու»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ չի կարելի բոլոր հակամարտությոյւնները դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի մոտեցումները տարբեր են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



