keryabbas1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի Լոնդոնում կհանդիպի Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը կարող է կայանալ երեքշաբթի կամ չորեքշաբթի:

Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին հաստատել է, որ հանդիպումը նշանակված է հինգշաբթի: «Ուղին դեպի խաղաղ գործընթաց բաց է մնում: Հանդիպման նպատակը մեր հարաբերությունների քննարկումն է պաղեստինցիների հետ»,- ասել է Պսակին:

Հանդիպումը կանցկացվի ԱՄՆ միջնորդությամբ պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների դադարից հետո առաջին անգամ: Ավելի վաղ «Պաղեստինի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում դիվանագետ Մանուել Հասասյանը հայտարարել էր, որ Քերիի հետ Աբասի զրույցը կանցկացվի պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի խթանման ԱՄՆ ջանքերի շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել