Կարդաբալետ...

Ամենաշատ բառը, որը երեկ գրվել է Ֆեյսբուքում, «կոնչիտան» է: Բոլորս մեր տեսակետները հայտնեցինք, ոնց կարայինք՝ մեր ջղայնությունը արտահայտեցինք, բայց տեսնես հետևություն կլինի՞, թե մենք մյուս տարի պետք է գնանք Ավստրիա՝ գեյերի ու տրանսների առջև երգենք, հերիք չի, որպես հաղթող մի հատ էլ տեսնենք կոնչիտային:

Բելգիացիները հետ են պահանջում իրենց SMS քվեարկության արդյունքում կորցրած գումարները, նրանք գտնում են, որ իրենց խաբել են: Հիշեցնենք, որ SMS քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակել էր 12 միավոր, սակայն ժյուրիի թեթև ձեռքով մենք զրկվեցինք այդ միավորներից: Ինչևէ, ես ոչ մի օբյեկտիվ բան չեմ գտնում այդ մրցույթում:

Շարլ Անզնավուրը երգեց Հայաստանում: Նա 89 տարեկան է, սակայն նրա երգը ու նրա բեմական կեցվածքը մինչև հիմա գրավում են բոլորին: Նա անզուգական երգիչ է, նա մեծ հայորդի է: Շնորհակալություն, որ նա կա մեզանում:

Ուկրաինան նմանվել է «Մոնոպոլիա» խաղի խաղադաշտին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զառ են քցում ու առաջ են գնում, ով ինչ տարածք գրավեց-գրավեց, բայց չգիտես՝ ինչու, 6:6 զառերը միայն Ռուսաստանն է կարողանում բերել: Մանր-մանր, բայց հաստատուն քայլերով Ուկրաինան վերանում է քարտեզի վրայից:

Երեկ կյանքից հեռացավ Սվետլանա Գրիգորյանը. նա մեծ դերասանուհի էր, նրա խաղը՝ անզուգական: Նրա նման իր դերը ոչ ոք չի կարողանա խաղալ, որովհետև նրա հմայքը ուրիշ էր: Հանգչես խաղաղությամբ, մեծն դերասանուհի: Տիկին Գրիգորյան, բարևիր մեր մեծերին երկնքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել