Երբևէ ուշադիր ընթերցե՞լ եք հեռուստաեթերի ժամանակ հեռուստաէկրանի ներքևով «շատ արագ վազող» վազող տողը կամ  տարաբնույթ հայտարարություններ առաջարկող կայքերում բացի ձեզ հարկավոր հայտարաությունը փնտրելուց,երբևէ  ուշադիր եղե՞լ եք այլ մարդկանց հայտարություններին ու «փնտրտուքներին»: Եթե այո, ապա պատկերացնում եմ ինչքան եք ծիծաղել, զարմացել և նույնիսկ շատ դեպքերում էլ տխրել մեր ՀԱՅ ԱԶԳԻ «մտքի թռիչքի» յուրօրինակությունից, իսկ եթե ոչ, առաջարկում եմ միասին հետևենք «ՀԱՅԿԱԿԱՆ վազող տողերին»: Վազող տողերով կամ հայտարությունների կայքերում մեր հայրենակիցները առաջարկում են, պահանջում, փնտրում, գնում և վաճառում այնպիսի էնտուզիազմով և ոգևորությամբ, որ շատ հաճախ ընդհանրապես ուշադրություն չեն էլ դարձնում հայտարարության տեքստի բովանդակությանը: Եվ այսպես...

1. Պահանջվում է կիրթբարետես արտաքինով ԱՆՁՆԱԿԱՆ քարտուղարուհի, առանց կոմպլեքսների: Նկարը ուղարկել հետևյալ հասցեով….այս հայտարարության մեջ կարելի էր նաև չհիշատակել քարտուղարուհի բառը:

2.Փնտրում եմ «Պիցցա Շահ» ռեստորանի մատուցողուհուն….-Իսկ ավելի տրամաբանական չէ՞ր լինի այդ մատուցողուհուն հենց այդ ռեստորանում փնտրել, նախքան նրա  «կորստի» մասին այսքան բովանդակալից հայտարարություն կազմելը:

 3. Փնտրում եմ Ելենային – Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հայտարությունը կրկնվում էր յուրաքանչյուր 10 հայտարարությունը մեկ, ես էլ սկսեցի փնտրել Ելենային` իմանալու համար ինչու են նրան այդքան մարդիկ փնտրում: 

 4. Գտել եմ կապ, անտենա և զարյադչնիկ, փնտրում եմ համապատասխան հեռախոս…- Առանց մեկնաբանության:

 5. Որտե՞ղ է Էլիզան :- Հարգելիս, մի տրամաբանական հարց` իսկ ով է Էլիզան: Եվ եթե գտնեք Էլիզային, հարցրեք նրան, միգուցե նա գիտի որտեղ է Ելենան:

 6. Փնտրում եմ ՀրոյինՀրո ջան ,ախպեր ջան ո՞ւր եսօրը ճաշ դարձավ: – Միգուցե այս հայտարարություն գրողը պարզապես շփոթել էր odnoklassniki-ի իր անձնական էջը և այս կայքը:

 7.Փնտրում եմ ծանոթներիցս մեկին: -Սիրելի հայեր փնտրեք զմիմեանս, գուցե գա այն պայծառ օրը, որ կգտնեք իրար:

8.Փնտրում եմ կյանքում իմ ճանապարհը: -Խոհափիլիսոփայական փնտրտուքներ:

9.Փնտրում եմ գաղտնի սիրեկանի :- Սերս գաղտնի թող մնա «վազող տողից»:

10.  Ես 30 տարեկան նորմալ մարդ եմ, փնտրում եմ գեղեցիկ մարդկանց: -Նորմալ մարդ ջան կարևորը հոգու գեղեցկությունն է:

11.  Փնտրում եմ մի փոքրիկ նվեր մարտի 8-ի կապակցությամբ: -Ուշացաք սիրելիս, մարտի 8-ն էլ անցավ, ապրիլի 7-ն էլ: Գուցե մյուս տարի ավելի լավ մտածեք հայտարարությունը որ կայքում տեղադրել:

12.  Փնտրում եմ լքված ու կորած սերս :- Հերթական խոհափիլիսոփայական փնտրտուքները:

13. Փնտրում եմ գեղեցիկ աղջիկ, BOSCH սիգնալների ռեգուլիրովկա ու գլուշիտելի սվարկա... 3-ը 1-ում: Ինչ կարիք կար 3 անգամ տարբեր հայտարություններ գրել, երբ կարելի էր օգտակարը համատեղել հաճելիի հետ:

14.  Փնտրում եմ լավ անձնավորության, ցանկալի է աղջիկ, միասին վարձով ապրելու նպատակով: – առանց մեկնաբանությունների:

15.  Կծանոթանամ ինչ-որ մեկի հետ, անկախ սեռից: Հետոն կերևա: -Էլի առանց մեկնաբանությունների:

16.  Փնտրում եմ ծանոթությունների հայտարություններ Լոս Անջելեսի հայկական թերթից:

17.  Փնտրում եմ հովանավոր:-Ուշացել եք հարգելիս, Տաշիրում բոլոր տները բաժանեցին….

18.  Կաշխատեմ ընտանիքի կամ կազմակերպության հետ որպես վարորդ, անձնական մեքենայով: Անգլերենի իմացությունը պարտադիր է: – Այս հայտարությունը ինձ համար ամենածիծաղելին էր: Հայտարարություն կազմողը իր ծանոթներից լսել էր, որ Հայաստանում աշխատանք գտնելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է, բայց թե ո՞ւմ համար այդպես էլ չհասկացանք վարորդի թե վարորդ փնտրողների…..

19.  Փնտրում եմ մեկին, ով վերջապես ինձ ամուսնության առաջարկություն կանի – Ձեզ տեսնեմ հայ տղամարդիկ, ինչքա՞ն պետք է սպասի այս աղջիկը:

20.  Փնտրում եմ կայք, որտեղից հնարավոր կլինի քաշել «Բանակում» -ի Համբարձումի ծիծաղը:- Իսկ ավելի հեշտ չի՞ պարզապես փնտրել և գտնել Համբարձումին:

21.  Փնտրում եմ անվճար «Մաֆիա» խաղալու տեղ: Կուզեի իմանալ, թե որտեղ են հավաքվում ստաժով «մաֆիոզները», մեծ հաճույքով կմիանայի ձեզ: - դժվար թե առանց փողի ստաժով  «մաֆիոզները» ձեզ ընդունեն:

Հիթ – շքերթը կարելի է անվերջ շարունակել, բայց այս անգամ սահմանափակվենք այսքանով: 

Շարունակելի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել