Հայաստանի հանդեպ Եվրոպայի ու Ռուսաստանի վարած քաղաքականությունների միջև չնայած տարբերություն չեմ դնում, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես երկակի ստանդարտներով, բայց էսօր ականատես եղա կոնկրետ հարցի շուրջ նրանց (Եվրոպայի ու Ռուսաստանի) տարբերությանը: 
Անցնում էի նախագահականի մոտով, ու էդ պահին նախագահական էին մտնում Սերժն ու Ֆրանսիայի նախագահ Օլադը` պատվիրակություններով: Իսկ նույն պահին նախագահականի դիմաց որոշակի քանակությամբ հասարակ քաղաքցիներ էին հավաքված, նստացույց անող կինն էլ, պաստառը բարձր պահած, ցույց էր անում: Դե հիմա հիշեք Պուտինի այցը: Երբ Պուտինը նախագահական պիտի գար, դրանից մի քանի ժամ առաջ ոչ միայն շրջակա բոլոր փողոցներն էին փակել, այլև` շրջակայքով անցնող բոլոր քաղաքացիներին կամ մեկուսացնում, կամ` բերման էին ենթարկում: Այդ թվում` լրագրողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել