«Կարֆուր»-ի բացմամբ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբը կդրվի. Ֆրանսուա ՕլանդPanorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական և հասարակական ոլորտներում: Այս մասին այսօր Երևանում կայացած Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


«Նախ պետք է լավ ճանաչենք Հայաստանի պայմանները և իրականացնենք տնտեսական դիվանագիտություն: Ֆրանսիական ձեռնարկությունները պետք է շատ ներդրումներ կատարեն Հայաստանում: Պայմաններն ու միջոցները հնարավորության սահմաններում պետք է պարզեցվեն»,- ասաց Ֆրանսուա Օլանդը` հավելելով, որ Հայաստանը բարգավաճում է, արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանի տնտեսություն պետք է բերենք մեր ապրանքներն ու տեխնոլոգիաները, ֆրանսիացի գործարարները պետք է իրենց փորձը բերեն և իրենց գիտելիքները նվիրեն Հայաստանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել