8  Կանադա


Կանադացիները կարմիր թխկու տերևի պատկերով դրոշն ընդունել են 1965 թ.-ին: Այն դարձել է աշխարհի ամենահայտնի դրոշներից մեկը` իր վառ գույների ու պարզ դիզայնի շնորհիվ: Անշուշտ, դրոշն այդքան հայտնի է նաև այն պատճառով, որ կանադացիները սիրում են ամեն տեղ կցել այդ դրոշը՝ սկսած հագուստից մինչև ճանապարհորդական ճամպրուկներ:  Դրոշը ստեղծվել է Կանադայի Բրոկվիլ քաղաքում: Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է զինվորների արյունը, որը նրանք չեն խնայել հանուն իրենց հայրենիքի, իսկ սպիտակը խորհրդանշում է խաղաղություն ու արդարություն: 

 7  Ամերիկա

Բեթսի Ռոզը հայտնի է իբրև ամերիկյան դրոշի հեղինակ: Տարիների ընթացքում դրոշը փոփոխությունների է ենթարկվել, և ահա թե այն ինչպիսի տեսք ունի այսօր: Ամերիկացիները շատ են հպարտանում իրենց դրոշով, այնքան շատ, որ անգամ դրան նվիրված հիմն են գրել (The Star-spangled Banner): Դրոշի վրայի 50 աստղերը խորհրդանշում են Ամերիկայի 50 նահանգները, իսկ 13 գծերը՝ 13 գաղութները, որոնք անկախացել են Մեծ Բրիտանիայի Թագավորությունից: 1777 թ.-ից ի վեր Ամերիկայի դրոշի դիզայնը պաշտոնապես փոփոխվել է 26 անգամ: 50 աստղ պատկերող դրոշն ընդունվել է 1959 թ.-ին՝ Դվայթ Էյզենհաուերի նախագահության ժամանակաշրջանում:

 6  Բրազիլիա

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Բրազիլիայի դրոշի վրա պատկերված է խոտածածկ մարզադաշտում գտնվող կապույտ գնդակ: Իրականում Բրազիլիայի դրոշը բոլորովին այլ բան է խորհրդանշում: Այն պաշտոնապես ընդունվել է 1889 թ. նոյեմբերին, երբ Բրազիլիան հանրապետություն հռչակվեց (նախքան այդ այն կայսրություն էր): Բրազիլիայի ժամանակակից դրոշի կանաչ ու դեղին գույները պահպանվել են կայսերական դրոշից: Դրանք խորհրդանշում են Բրագանսա և Հաբսբուրգ դինաստիաները: Դրոշի կապույտ շրջանակում 27 սպիտակ աստղ է պատկերված: Աստղերի թիվը պատահականորեն չի ընտրվել: Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը 27 Դաշնային միավորների միություն է (26 նահանգ և 1 դաշնային շրջան)։ Դրոշի սպիտակ աստղերը խորհրդանշում են հենց այդ դաշնային միությունները:

 5  Հունաստան


Կապույտ գծերը ներկայացնում են ամառային պարզկա երկինքը և կապուտակ ծովերը, որ ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է ափամերձ գեղեցիկ շենքերը: Դրոշի վրա առկա գծերի թիվը պատահականորեն չի ընտրվել: Օսմանցիների դեմ մղած պատերազմերում ամենից հաճախ հնչում էր eleftheria i thanatos կոչը, որը թարգմանաբար նշանակում է ազատություն կամ մահ: Այդ կոչը բաղկացած է ինը վանկերից: Ասում են, որ հենց դրա համար էլ որոշվել է դրոշի վրա ինը գիծ պատկերել: Ըստ մի այլ վարկածի՝ ինը գծերը խորհրդանշում են գիտության և արվեստի աստվածուհիներին: Այս դրոշն ընդունվել է 1978 թ.-ի դեկտեմբեր ամսին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել