Բազմիցս խոսվել է մեր կրթական համակարգի ոչ լիարժեք, թերի լինելու մասին, սակայն ոչ միշտ է, որ թերությունները վեր հանելու հետ մեկտեղ՝ առաջարկվում են իրավիճակը շտկելուն ուղղված ինչ-որ միջոցառումներ: Այսօր կնշեմ մի քանի առարկաներ, որոնց ուսուցումը դպրոցում, կարծում եմ պարտադիր պիտի լինի: Եվ այսպես.
- սկսեմ հայագիտությունից: Ի դեպ, այս առարկան չի ուսուցանվում ոչ միայն դպրոցներում, այլ նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում, նույնիսկ ՝ մագիստրատուրայում: Ի՞նչ է ստացվում. մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողը գաղափար իսկ չունի (կամ շատ թերի), թե ով է ինքը, այսինքն՝ ունի վառ արտահայտված ինքնաճանաչման պակաս: Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ես ուսումնասիրում ԲՈՒՀ-ում, միևնույնն է, ազգդ ուսումնասիրել պարտավոր ես: Բոլորս գիտենք, թե երբեմն մեզ համար ոչ պետքական ինչպիսի առարկաներ են դասավանդվում բուհերում, որոնցից որևէ մեկի փոխարեն տեղին կլիներ դասավանդել հենց Հայագիտություն: Օրինակ բերեմ ինձ. նախ սովորել և ավարտել եմ ԵՊՄՀ աշխարհագրության ֆակուլտետը, անցել ենք ինչ առարկա ասես, բացի Հայագիտությունից: Հետո սովորել եմ ԳԱԱ սոցիոլոգիայի բաժնում՝ մագիստրատուրայում, դարձյալ չեմ ուսումնասիրել հայագիտութույն: Ի դեպ, իմ մասնագիտություններից երկուսի դեպքում էլ թվում է թե հայագիտություն իմանալը անհրաժեշտություն է. օրինակ՝ սոցիոլոգիան ուսումնասիրում է հասարակությունը, իսկ ինչպե՞ս ուսումնասիրել հասարակությունը (այս դեպքում հայ), եթե դու նրան չես ճանաչում, չգիտես նրա հոգեբանությունն ու ազգային առանձնահատկությունները: Հանուն արդարության նշեմ, որ դպրոցում դասավանդվում է հայրենագիտություն: ԲԱՅՑ, նախ դա հայագիտություն չէ, ավելի շուտ հայաստանի պատմական աշխարհագրություն է, հետո էլ առարկան դասավանդվում է 5-րդ դասարանցում: Իսկ 5-րդ դասարանի աշակերտը դեռ նույնիսկ լիովին չի կարող ընկալել ինչ բան է հայրենիքը, ուր մնաց թե ուսումնասիրի հայրենագիտություն: Այսպիսով՝ դպրոցներում (բարձր դասարաններում) և ԲՈՒՀ-երում Հայագիտության ուսուցանումը պարտադիր է:
- հաջորդ առարկան, որ պարտադիր է մտցնել դպրոցներ, ազգագրական պարերի ուսուցանումն է: Բոլորս գիտենք, որ այսօր, ցավոք սրտի, ազգային պարը մղվում է երկրորդ պլան. շատ ծնողներ երեխաներին տանում են լատինո կամ այլ տեսակի պարերի ուսուցման: Ստացվում է այնպես , որ երեխան մեծանում է՝ առանց սեփական պարերը ճանաչելու (օրինակ՝ ես :ճ): Բացի այդ, եթե կան երգեցողության դասեր, ինչու՞ չլինի նաև պարերի դասավանդում:
- մի անգամ արդեն խոսվել է, որ պատմության դասագրքերում Արցախյան հերոսամարտի, ԱՍԱԼԱ-ի մասին տեղեկություննր գրեթե չկան: Կարծում եմ անհրաժեշտություն է առանձին դասընթացով դպրոցներ մտցնել Հայ ժողովրդի նորագույն պատմությունառարկան, որը մանրամասնորեն կուսումնասիրի և Արցախյան հիմնախնդիրը, և հերոսամարտը, և ընդհանրապես մեր նորագույն պատմությունը: Այս առարկայի բացակայության պատճառով է, որ ես՝ լինելով ուսուցչուհի, երբեմն խախտում եմ ուսումնական պլանս. օրինակ՝ ինֆորմատիկայի մեկ դասաժամս նվիրում եմ ԱՍԱԼԱ-ի մասին նյութեր կարդալուն (դա անում եմ բոլոր դասարաններում): Չեմ վախենում այդ մասին բարձրաձայնել, թող ինձ նկատողություն ուղարկվի դրա համար, քանզի ինֆորմատիկայի դասաժամս տրամադրում եմ բոլորովին այլ առարկայի:
- Դպրոցնեում պարտադիր կերպով պետք է ուսուցանվի դասական հայերեն: Դարձյալ իմ օրինակով բացատրեմ, թե ինչու. միշտ էլ սիրել եմ ընթերցանությամբ զբաղվել, կարդացել եմ ամենափոքր տարիքից սկսած՝ գրեթե ամեն ժանրի գրականություն: Բայց երբեք չեմ կարդացել այն, ինչ հանձնարարում էր գրականության ոսուցչուհիս: Բանը նրանում է , որ գրքերը, որոնք հանձնարարվում են դպրոցում, հիմնականում արևմտահայերեն են գրված, իսկ ես չէի կարող 6-րդ դասարանում կարդալ , հասկանալ այդ լեզուն, քանի որ չէր դասավանդվել: Այդ պատճառով է նաև, որ ավելի շատ ընթերցվում են արտասահմանյան գրողները, քան հայկական (եթե սխալվում եմ, ուղղեք): Բացի այդ՝ ունենք դասական հայերենի պահպանության խնդիր, իսկ եթե շարունակվի չուսուցանվել, կմոռացվի վերջնականապես:
Կարծում եմ նշված 4 առարկաներն էլ պարտադիր պայմանով պետք է ուսուցանվեն, ի դեպ՝ ոչ միայն դպրոցնեում, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել