Շուտով քառասուն օրը լրանո՞ւմ է, թե լրացել է...Ինչ լավն է մեր այս «հրաշալի քառյակը», խոսք չկա: Ժողովուրդ, զգո՞ւմ եք՝ երկինքն ավելի կապույտ է դարձել, էլ ձյուն, ցուրտ, կարկուտ, մեռելոց չկա, թռչուններն ավելի աշխույժ և եռանդով են դայլայլում…
Զգո՞ւմ եք, չէ... Չե՞ք տեսնում ինչքան հեշտ ու հետաքրքիր է դարձել ապրելը: Մարդ չի ուզում քնի, կորցնի ապրելու, արարելու հաճույքը…Հրաշալի քառյակ չի, արարչագործ քառյակ է…Իսկը Խոտտաբիչը` մորուքից, թե որտեղից մազ պոկեցին ու կախարդված Հայաստանն այլ կյանքով է ապրում, աննկարագրելի կյանքով…
Վա՜խ, ինչ հեշտ է շնչելը, ինչ հաճելի…Բոլորը ժպտում են, ուրախ են ու վաղվա օրվա վրա վստահ: Դե «հրաշագործ քառյակի» անդամները, որ ասում էին, չէինք հավատում, դե մի բան գիտեին չէ՞... Ախր շատ սկզբունքային են …
Լավ, լրջանանք, իսկ հիմա Մելիք-Ադամյանի մասին` լրջորեն…
Դե ճանապարհը Մելիք-Ադամյանով չի, բայց հիշեցնեմ, որ Մելիք-Ադամյան փողոցը ՀՀ կառավարության թիկունքին է, և այդ շենք մտնելու եք այդ փողոցով…Այնպես որ, կարթը բերանին ձուկն էլ է թպրտում, բայց իզուր և անօգուտ` կարթն ավելի է խրվում...
Երբ ժողովուրդը սովորաբար իշխանություններին չի սիրում` հասկանալի է: Բայց երբ չի սիրում, չի վստահում «ընդդիմադիր-այլընտրանքայիններին», դա արդեն ահավոր է ու բնորոշ ներկա իրավիճակին, որովհետև սրանք ընդդիմադիր չեն, անդեմություն են…
Ես չգիտեմ, թե ում ճանապարհը ուր է տանում, բայց ո՞ւմ է պետք այն ճանապարհը, որ եկեղեցի չի տանում...Դեպի հավատք, համեստություն, բարիություն, ազնվություն, կամեցողություն, փոխօգնություն, անշահախնդրություն ու ապաշխարանք…



