Tert.am-ը գրում է.
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե տեսակետներ կան, որ Ադրբեջանի գործոնն է խանգարում Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու գործում, ինչպես նաև այն, որ Բելառուսը և Ղազախստանը, ընդհանուր առմամբ, դեմ են, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ասաց, թե չի կարծում, որ որևէ լուրջ խնդիր գոյություն ունի:
«Այստեղ այլ խնդիր կա, կարող է պատահել, որ Արևմուտքի երկրները բոլորի հետ աշխատում են և ասենք, ինչ-ինչ բաներ են ասում, որի պատճառով նրանք բարձրացնում են այս հարցը»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ շարունակելով, թե ևս մեկ հարց կա, դա էլ, ըստ նրա, քանակի հարցն է:
«Երեք երկրներ են այդ համակարգում անդամները և Ռուսաստանի համար խիստ կարևոր է, որ չորրորդ պետությունն էլ հայտնվի, նաև՝ Հայաստանը, որովհետև Հայաստանն ավելի շատ հարցերում է Ռուսաստանի հետ համաձայն լինում, և երբ հանկարծ Ղազախստանը կամ Բելառուսը դեմ արտահայտվեն ինչ-որ հարցերում, Հայաստանի ներկայության պարագայում մի քիչ թվային հավասարակշռություն կպահպանվի»,- կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։
Իհարկե, Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ թվով չեն լուծվում հարցերը, բայց որ որոշումներ կայացնելիս տարբեր ձայներ լսվեն, այդ պարագայում գոնե ձայներից մեկը ավելի կհամընկնի Ռուսաստանի հետ։
«Իսկ Բելառուսն ու Ղազախստանը վերոնշյալից ելնելով՝ ուզում են, որ մյուս երկրները, որոնք անդամակցելու են Մաքսային միությանը, խոսքը միայն Հայաստանի մասին չէ, օրինակ՝ Ղրղզստանը, նրանք հատուկ կարգավիճակ չունենան, չլինեն հիմնադիր, որպեսզի իրենք իրենց հարցերը լուծեն Ռուսաստանի հետ: Այսինքն՝ այս ամենից դուրս, ներքին պատճառներ ևս գոյություն ունեն»,- նկատեց Աշոտ Մանուչարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



