Երբ բանը հասնում է Լևոն Տեր-Պետրոսյանին վերանում են ընկերությունը, բարեկամությունը, ազգականությունը, հարազատությունը, ցեղակցական-հայրենակցությունը, համաքաղաքացիությունը, ազնվությունը, սկզբունքը, ամեն-ամեն վսեմը. ի սպառ վերանում են։ Ամենամոտիկներդ անգամ հեռանում են, եթե համարձակվես Լևոնի մասին մի բան ասել, սրտներովը չեղավ։ Վե՜րջ։ Մարդ ես կորցրել։ Լավագույնների հետ կարող է մեկ երկու անգամ էլ տեսնվես ու վերջ. չկա մարդն այևս քո համար։ Պատահաբար տեսնվելիս կշարունակվեն լավագույն դեպքում ոնցեսլավեմները, շատ զբաղվածեմները, արի զանգենք հանդիպենքները, որոնք երբեք չեն իրականանա։
ՀՀՇ-ն՝ մետաստազները ներառյալ, աղանդ է։ Այն հասարակության մի փոքր հատված պարփակում, մեկուսացնում է իր մեջ, և երբեն բազմամարդ հանրահավաքները բոլորովին չեն նշանակում, որ ՀՀՇ-ն մեծ է՝ ոչ։ Այն անփոփոխ նույն քանակի է, չեմ ասի թիվը, կարծում եմ կռահեցիք, եթե ոչ, հուշելու համար ասեմ, որ եռանիշ է, երեք թիվն էլ նույնը։ Համարեք սա խնդիր ու լուծեք ինքներդ։ Հենց լուծեք կհասկանաք նաև աղանդի գաղափարական ուղվածությունը՝ ինչը խավարն է, ոչ միայն հոգևոր ու մտավոր, այլ նաև բառացի, մութ ու ցուրտ տարիները լավագույն էկզիստենցիալ օրինակ որպես բերենք այստեղ։ Եվ հատկապես մութ ու ցուրտ տարիները հիշեցնենք և մեզ, և այլոց, հասարակ մարդոց և ՀՀՇայոց, որովհետև վերջին ՀՀՇ-ական բարեկամներս տարածում են շուրջներն ու մասնավորապես ինձ էլ ասում են կուսակցական թերթերում վերջերս տարածված կարծիք-հրահանգը. - ով խոսում է մութ ու ցուրտ տարիներից՝ տհաս է։
Ես տհաս եմ։ Համաձայն եմ։ Բայց անգամ տհաս ունակություններս բավարարում են հասկանալու համար, որ տհաս եմ հենց այդ մութ ու ցուրտ տարիների պատճառով, իսկ ՀՀՇ-ականներդ հենց այդ տարիների պատճառով բավականին հասունացաք ու հասունացածներով մեկուսացաք ու մեկուսացած եք մինչ օրս ու հասունանում եք նկրտումներով անգամ ռեինկառնացիայի։
Տհաս եմ, որովհետև մի քանի ձմեռ եմ անցկացրել զրոյից ցածր ջերմությամբ բնակարանում, մթության մեջ, անընդհատ սոված, լավագույն դեպքում կիսասոված։ Տհաս եմ, որովհետև աճս, և ամենասարսափելին ուղեղիս բջիջների, բառացիորեն կանգնեց մութ ու ցուրտ տարիներին։
Ֆիզիոլոգիական տհասեցումից բացի տհասեցվել ենք հոգեբանորեն՝ մեր քույրերին, կանանց, աղջիկներին տանում էին ՀՀՇ-ականները իրենց ընկերների ու բարեկամների սաունաները սկզբում, հետո հասկացան, որ կարող են վաճառել արտասահման։ Ոստիկանները մեզ ջարդեցին տարիներ շարունակ, իսկ մենք տհաս էինք, մրսած, բարոյալքված ու չեինք կարողանում պաշտպանվել ու ամեն օր ընկնում էինք ավելի խորը։
Մեր ամուսիններին, որդիներին, հայրերին որսում էին փողեցներում, ջարդում ոստիկանատներում, կամ տանը և անում էին դա հաճախ սեփական երեխաների աչքերի առաջ: Բանակից ու բանտից պատմել չի կարելի, երեխաներ կկարդան։ Այսքանն էլ արդեն սարսափելի է և ավել, բայց ապագայի ազնիվ քննիչները սա լսելու են բոլոր մանրամասներով։ Նրանք ժամանակից շուտ կծերանան։ Ցավում եմ սրտանց։
Ովքե՞ր են ձեր քաղաքական բանտարկյալներն ու մարդու իրավունքի պաշտպաններն ու զոհաց զոհերը ՀՀՇ-ականնե՜ր. օրինակ Ջհանգիրյանն ու Սաղաթելյանը՞։ Բանակից թռնողներն ու զեղծարարները՞, հանցագործությունը չեկիստներին խոստովանած ՔԱ՞Ղկալանավորը՞։
Ստեղ են ասել. - մալադեց ձեզ հա՜։
գիտեք էլ հիշող մարդ ողջ չի մնացե՞լ։ Կարո՞ղ է այդպես եք մտածել անել, որ չմնա, պարզապես չի ստացվել, մենք էլ դեռ չգիտենք։ Հը՞։
Հանգիստ եղեք։ Մենք գիտենք։ Մեր տհաս ուղեղով գիտենք։ Մենք առնվազն միլյոն ենք։
Քսան տարի շարունակ տհասեցրիք մեզ տեղեկատվական սովով, որպեսզի բուրգի աստիճաններում տեղավորվելուն անհրաժեշտ գիտելիքները հավաքեք, և ձեր լակոտները, որ հանկարծ չլինի այնպես, որ պատահական մեկը, էն որ հարթակներից չի միտինգների, այլ էն ներքևի տհաս-մհասի լակոտ-լուկուտից տեղեկություն ունենա ու մեկ էլ հանկարծ զարգանա ու սկսի հավակնել տեղ գրավել ձեր լակոտներից վեր։
Չէ։ Դուք կոմունիստներ չեք, սերժ-ռոբի նման (չնայած ինչու՞ չեք որ։ Լավ էլ էիք), ժողովրդավարներ եք ինքներդ ձեզ հորջորջել, այդ պատճառով կտրում եք ամեն ինչ արմատից, որ չունենաք երբևէ գլխացավանք դատարաններում հասուն մարդկանց հետ։
Արա՜, ախչի՜ ՀՀՇ-ական, դեբի՜լ, հասունացումդ 20 տարի տեվեց, իսկ հարթակից ներքև կանգնածներիս վրա գուցե մի երկու հարյուր, և կարող էր այդպես չլինել, եթե ձեր փոխարեն տաղանդավորներ ու ազնիվներ կառավարեին, եթե դուք թույլ տայիք աղանդից մթագնած ձեր մոխրագույն մասսայից ներս մի միտք գոնե մեկ անգամ, որ 10 միլոնանոց ազգի մեջ եթե մեկ հոգու ալթերնատիվ չկա, ուրեմն մենք դեբիլ ենք բոլորս։
Լևոնին ալթերնատիվ չկան ունի նաև ենթագիտակցական մեսիջ.
եթե չկա ալթերնատիվ Լևոնին, չկա ուրեմն ալթերնատիվ օրինակ՝ Դավիդ Շահ-Նազարյանին, կամ Ալիկ Արզ-Ումանյանին, կամ Լևոն-Արարատ-Դինամո Թիֆլիս Զուր-Աբյաններին, Փաշ-Ին-Յաններին և այլն, և այլն երկու, երբեմն անգամ երեք մեծատառավորներին։
ՀԻՄԱ՜, երբ ձեր այլանդակությունը, ձեզնից ծիլ տված Ռոբ ու Սերժիկով հասու է անգամ իմ պես տհասին, և այևս ոչինիչ գաղտնի չէ, հայտնում եմ կանխավ, որ ծնկի եք բերվելու բոլորդ։
ՏՀԱՍՆ ԱՐԹՆԱՑԵԼ Է
Ծանոթություն 1
Հեղինակն ապրում է Շվեդական Թագավորությունում 1992 թվականից ու նկարագրած պատմություններից ոչ մեկն անձամբ չի վերապրել։ Նա թարգմանել է բազում պատմություն իր համաքաղաքացիների շվեդական ներգաղթով զբաղվող իշխանությունների, հոգեբուժների ու հոգեբանների ու փաստաբանների համար։ Վերոհիշյալ պատմությունները հարյուրավոր տարբեր պատմությունների սինթեզ են, բայց հիմնված են իրական դեպքերի վրա։ Բազում պատմության իրական լինելում հեղինակը համոզվել է Հայաստսանում իր ղեկավարած Ժողովրդավարությանը Նպաստում ծրագրի աշխատանքների ընթացքում արված սեփական ուսումնասիրությունների արդյունքում։
Ծանոթություն 2
Պատմությունները պատահած մարդկանց անունները հրապարակվել չեն կարող, որովհետև հեղինակը ստորագրել է պարտավորագիր լռելու, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել խոսելու դեպքում, ինչը չի խանգարում լայն հասարակությանը հայտնելու, որ եթե մի օր Հայաստանը դառնա ԵՄ-ի անդամ, Շվեդական արխիվներում պահպանվեղ հայերի գործերը քաղաքականից կդառնան քրեական և կլացեն Ղարաբաղ կոմիտեականների, համ լևոնական, համ ռոբական, համ սերժական սիրելիները։ Մոտ մեկ միլյոն մարդու նմանատիպ գործ կա եվրոպական և ամերիկյան արխիվներում։ Ռուսաստանի մասին հեղինակը տեղեկություն չունի, բացի նրանից իհարկե, որ ամեն օր հայ է սպանվում այնտեղ, իսկ ՖՍԲ-ն ունի Հայաստան բաժին, որտեղ աշխատում են մեր սիրասուն հայրենասեր հայրենակիցները։
Ծանոթություն 3
Շարժման առաջին օրերին հեղինակը 2 նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին անձնական, և շարժմանը, որտեղ ողջունել է շարժումը, հայտնել իր մասնակցությունն ու աջակցությունը, ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր կարող է վիրավորված լինեն գրքերում և այլուր գրածից, հայտնել է որ զինակիցների հետ վեճ չունի այլևս, կարևորում է պայքարը։
Ներոզությունները հետ են վերցվում, վիրավորանքն ու հայհոյանքը տասնապատկվում են, ու որպեսզի չկարծի ոչ մի ուրիշ տհաս, բայց հեղինակից անշուշտ խելացի, որ սերժ-ռոբերթի պատվերն է կատարվում այստեղ (արդեն լսել եմ, համ էլ չեկիստական վարկաբեկման երկար տարիների փորձ ունեմ), հայտնվում է, որ բոլոր գրքերի, հոդվածների բոլորին ուղված վիրավերանքն ու հայհոյանքը հայրյուրապատկվում և ուղվում են սերժ-ռոբերթին-լևոնին։
Նրանք երեքը մեկ են։ Նրաց անունն է ԿԳԲ:
Շարժումը ողջունվում է առաջվա պես և ողջունվելու է։
07.07.2008, Վաշինգտոն



