Panorama.am-ը գրում է.
Պուտինը ծրագրում է բացել չինական փողերի դուռը, քանի որ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները սպառնում են ռուսական տնտեսությանը ռեցեսիայով: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Bloomberg Television-ի եթերում հարցազրույցի ժամանակ:
Ջեյքոբ Լյուն մայիսի 13-ին հանդիպում է ունենալու չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և նրա խոսքերով` կոչ է անելու Չինաստանին կայունացնել յուանի փախարժեքը և դրամական շուկան: Նա նշել է, որ չնայած չինական տնտեսությունն ունի կայուն աճի միտում, սակայն «նախորդ ամսում նկատվել է փոխարժեքի բացասական շարժընթաց»: Ռուսաստանը կապիտալի արտահոսքը փորձելու է փոխհատուցել չինական փողերով` այդ նպատակով Չինաստանից փոխառելով մեծ ծավալի միջոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/05/10/putin-china/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



