Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանեն, եթե Ուկրաինայում նախագահի ընտրությունները չկայանան: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով BBC-ն:

«Եթե տեղի չունենան միջազգայնորեն ընդունված նախագահի ընտրություններ, ապա դա կարող է անխուսափելիորեն հանգեցնել երկրում իրավիճակի հետագա անկայունացմանը: Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվածություն ունեն, որ եթե նման բան տեղի ունենա, ապա լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվի Ռուսաստանի դեմ»,- ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններ է նախատեսվում անցկացնել մայիսի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել