Աղանդներին պաշտպանում է պետությունը, սա արդեն գաղտնիք չէ:

Այսօր ՀՀ ” ում ավելի պաշտպանված է աղանդավորը, իսկ ՀՀ ” քաղաքացի՞ն…

Ի՞նչ անի քաղաքացին,  երբ համատարած անարդարությամբ պետությունը գիտակցաբար կործանում է նրան:

Ինչպես գիտեք քաղաքապետարանը «Կյանքի խոսք» ԱՂԱՆԴԻՆ թույլատրեց նոր 5,000 տեղանոց դահլիճի կառուցումը, քաջ գիտակցելով ,որ այնտեղ հազարավոր մարդկանց են կործանելու:

Հարգելի պետություն, ինչո՞վ ես դու տարբերվում աղանդից: Դու ես մեղավորը, որ այսօր քայքայիչ աղանդները կործանում են մեզ: Քո օրենքները անօրեն են: Դու պետությո՛ւն, դո՛ւ ես կործանում մեզ, դո՛ւ ես մեզ տանում դեպի կործանում:

Դո՛ւ պետություն, որ գիտակցաբար կործանում ես մեզ, որ գիտակցաբար քանդում ես մեր հայրենիքը ու գիտակցաբար թույլատրում, որ աղանդները մեզ կոծանեն ,ուրեմն գոնէ թույլ տուր ,որ մենք պայքարենք, եթե դու այսօր ոչինչ չես անում և ոչնչով չես օգնում քո ժողովրդին, ապա ինչ անենք մենք, սպասենք այնքան մինչև կործանվե՞նք:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ միշտ կանգնած է եղել հայ մարդու կողքին, հայ ժողովրդի կողքին ,այսօր դու նրան քարկոծում ես:

Եթե այսքանից հետո դո՛ւ գիտակցաբար շարունակես մեզ կործանել,  մենք դա  թույլ չենք տա, մենք թույլ չենք տա, որ մեր ազգը կործանվի:

Իմացի՛ր և գիտակցի՛ր, որովհետև մենք ամեն ինչ տեսնում և հասկանում ենք…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել