Tert.am-ը գրում է.

«Մարիուպոլում 7 մարդ է զոհվել, 39-ը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս տվյալները տրամադրել է Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի առողջապահության վարչությունը», - Դոնեցկի պետական վարչակազմի մամլո ծառայության հաղորդագրությունը մեջբերում է УНИАН գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարիուպոլում Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ներկայացուցիչները գրավել էին ՆԳՆ գլխավոր վարչության շենքի առաջին հարկը: Ոստիկանությունը պաշտպանել է շենքի մնացած հատվածը, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Դոնեցկում 100-ից ավելի զինյալներ շրջափակել է Шахтерские зори առողջարանը: Վերջիններս այստեղ են ժամանել «Կամազ» մակնիշի մեքենաներով: Առողջարանի տարածքում նկատվել է նաև «Վոլգա» մակնիշի մեքենա` ռուսական պետհամարանիշերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել